211652_close_icon
views-count4453 դիտում article-date 19:15 03-10-2016

Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը` շախմատի աշխարհի չեմպիոններ

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունը: Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հիանալի ելույթ ունեցան մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը: Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը առաջին յոթ տուրերում տարավ 7 հաղթանակ, իսկ մրցաշարի վերջին 4 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, որը բավարար էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն հռչակվելու համար: Մանուէլ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մինչև 18 տարեկանների մրցաշարում, նույնպես 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և դարձավ աշխարհի չեմպիոն: Հայաստանը նաև միակ երկիրն է, որ մրցաշարում ունեցավ երկու ոսկե մեդալ:

Նմանատիպ նյութեր