211652_close_icon
views-count1831 դիտում article-date 14:20 04-10-2016

Մեծ Բրիտանիան իրաքյան պատերազմի վետերաններին կպաշտպանի դատական հետապնդումներից

Մեծ Բրիտանիան ազատելու է իր զինվորականներին մարտական գործողությունների գոտում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի գործողություններից։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ու պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնի համատեղ հայտարարության մեջ։ BBC-ի փոխանցմամբ՝ իշխող Պահպանողականների կուսակցությունը քննադատել է հատկապես Իրաքի ու Աֆղանստանի պատերազմների մասնակիցների դատական հետապնդման պրակտիկան, որը Մեյն ու Ֆելլոնն անվանում են «կախարդների որս»։ Ըստ տեղեկությունների՝ ներկա պահին ընթանում է 1.5 զինվորականների դատական գործընթաց։ Բյուջեի ծախսերը գնահատվում են 100 մլն ֆունտ։ «Մեր զինված ուժերն ամենահզորն են աշխարհում։ Իսկ այն կանայք ու տղամարդիկ, ովքեր ծառայում են բանակում, զոհաբերում են իրենց, որպեսզի մենք կարողանանք լինել անվտանգության մեջ։ Մենք վերջ կդնենք անհիմն հայցերին»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր