211652_close_icon
views-count5194 դիտում article-date 14:45 04-10-2016

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը պատմության մեջ ամենաթանկն է ծախսերի չափով

CIES Football Observatory կայքը ներկայացրել է եվրոպական ակումբների նեկայիս կազմերի տրանսֆերային ծախսերի հետազոտության արդյունքները: Եվրոպական թոփ-5 առաջնությունների վարկանիշում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը իր ներկայիս կազմի ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար ծախսել է 718 մլն եվրո և դա համաշխարհային ֆուտբոլի ռեկորդ է: Նախորդ մրցաշրջանի համեմատությամբ մանկունյանցիների կազմը թանկացել է 185 մլն եվրոյով: Ուշագրավ է, որ նախորդ մրցաշրջանում «Լեսթերը» Անգլիայի չեմպիոն դարձավ մի կազմով, որը ԱՊԼ-ի ակումբների վարկանիշում զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը: Թոփ-10 ակումբները` ներկայիս կազմի ամենաբարձր ծախսերով. 1. «Մանչեսթեր Յունայթեդ»` 718 մլն եվրո 2. «Ռեալ»` 634 3. «Մանչեսթեր Սիթի»` 611 4. «Բարսելոնա»` 485 5. «Չելսի»` 481 6. ՊՍԺ` 455 7. «Յուվենտուս»` 395 8. «Արսենալ»` 381 9. «Բավարիա»` 357 10. «Լիվերպուլ»` 356

Նմանատիպ նյութեր