211652_close_icon
views-count8232 դիտում article-date 16:38 30-08-2016

Մխիթարյանը մտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ

Ֆեյսբուքյան օգտատեր Կարպիս Փաշոյանը գրել է. «Մեկնարկային կազմում կխաղա, թե ոչ, բայց, միևնույնն է, Մխիթարյանը այսպիսով մտնում է «Մանչեսթերի» պատմության մեջ: Չնայած Զլատան Իբրահիմովիչը ժամանակակից ֆուտբոլի ամենաբարձրակարգ մաքուր հարձակվողներից մեկն է, բայց նա իր բնույթով թափառական ֆուտբոլիստ է և դժվար թե մի օր կարողանա դառնալ իսկական մանկունյացի: Պարզապես «Յունայթեդը» «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» պես փողի վրա կառուցված ակումբ չէ: Մյունխենյան աղետից մինչև Ալեքս Ֆերգյուսոնի ռեֆորմներ, Բոբի Չարլթոնից մինչև Ռունի, հարուստ ավանդույթների և սկզբունքների մի ամբողջական քարացած միջավայր է ձևավորվել: «Մանչեսթերի» այս կենսափորձի հետ Անգլիայում կարող է մրցել միայն «Լիվերպուլը», իսկ Եվրոպայում` «Միլանը» և Բարսելոնան: Մխիթարյանն ունի բոլոր հնարավորությունները` դառնալու այդ թիմի ավանդույթների և կենսափորձի կրողն ու զարգացնողը: Հենրիխը պետք է և վստահաբար կարող է դառնալ մանկունյացի»:

Նմանատիպ նյութեր