211652_close_icon
views-count2242 դիտում article-date 09:30 05-10-2016

Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը ժամանակի հարց է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն։ ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում և կդառնա փոխնախագահ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վաոչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։ Եվ եթե նա այս տարի չմտնի կուսակցություն, ապա մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները անպայման մտնելու է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր