9059 դիտում
22:49 05-10-2016
Սաուդյան Արաբիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ կանանց չի թույլատրվում ավտոմեքենա և այլ տրանսպորտային միջոց վարել
Կանանց՝ ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում գործի է դրվել 1957 թվականին։ Ներկայումս Սաուդյան Արաբիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ կանանց չի թույլատրվում ավտոմեքենա և այլ տրանսպորտային միջոց վարել։ 1990-ական թվականներին շարժում ստեղծվեց, որը պահանջում էր կանանց՝ ավտոմեքենա վարելու իրավունք վերապահել։ Տասնյակ կանայք Ռիադում նստեցին ավտոմեքենայի ղեկին և ձերբակալվեցին ու զրկվեցին անձնագրից։
2007 թվականին Վաջիհա ալ-Խուվայդիրը և այլ կանայք դիմեցին այն ժամանակվա արքա Աբդուլին՝ ավտոմեքենա վարելու արգելքը հանելու խնդրանքով։ 2008 թվականին Կանանց միջազգային օրը ալ-Խուվայդիրը նկարահանեց իր՝ մեքենա վարելը, որը գրավեց միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը։ Կանայք՝ այդ թվում ալ-Խուվայդիրը և Մանալ աշ-Շարիֆը՝ ոգևորված 2011 թվականի Արաբական գարնան իրադարձություններով, կազմակերպեցին ավելի ինտենսիվ քարոզարշավ՝ կանանց վարելու իրավունքի համար։
Հունիսի 17-ից մինչև ամսվա վերջ փաստաթղթերով գրանցվեց կանանց ավտոմեքենա վարելու մոտ 70 դեպք։ Սեպտեմբերի վերջին Շայմա Ջաստանիան դատապարտվեց մտրակի 10 հարվածի Ջիդդայում ավտոմեքենա վարելու համար, սակայն դատավճիռն արդյունքում չեղյալ համարվեց։
Երկու տարի անց կանանց՝ ավտոմեքենա վարելու իրավունքի քարոզարշավը վերսկսվեց և 2013 թվականի հոկտեմբերի 26-ն ընտրվեց այն օրը, երբ կանայք պետք է ղեկին նստեն։ Նշված ամսաթվից 3 օր առաջ Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նախազգուշացրեց, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն արգելքը, ինչպես նաև նրանք, ովքեր կաջակցեն վերջիններիս, նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքի համապատասխան հոդվածները։
Քարոզարշավի ղեկավարներին զգուշացրեցին հոկտեմբերի 26-ին չնստել ղեկին, իսկ Էր Ռիադի ճանապարհներին բլոկփոսթներ դրվեցին՝ կին վարորդներին բացահայտելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
13:07 16-07-2022
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 18 պայմանագիր են ստորագրել, Սաուդյան Արաբիան պետք է պահպանի նավթի շուկայի կայունությունը
7931 դիտում
14:43 24-06-2018
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կանանց թույլատրվել է ավտոմեքենա վարել. թագավորի հրամանագիրը մտել է ուժի մեջ
Այս բաժնից
3277 դիտում
15:40 20-10-2024
Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին
1006 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
832 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար