6626 դիտում
09:10 06-10-2016
Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն Վանաձորի ոստիկանապետ էրիկ Շարմազանովի սանիկն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձորում տեղի ունեցածը այլ կերպ քան խայտառակություն հնարավոր չէ մեկնաբանել։ «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու թեկնածուների առաջին համարը՝ Արկադի Փելեշյանը, որը հայրենի քաղաքում հայտնի է Ակա կրճատ անունով ծեծի է ենթարկել Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին։
Պատճառը հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ընտրություններն են. մարդը, որ օրեր առաջ հավակնում էր դառնալ Հայաստանի Երրորդ քաղաքի քաղաքապետ, ծեծի է ենթարկում իր կուսակցության օգտին չքվեարկելու համար։ Երեկ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ ազատ արձակել։ Թե ինչու, դժվար չէ կռահել։
Բանն այն է, որ Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն՝ Ական, բացի ՕԵԿ-ական լինելուց, Վանաձորի ոստիկանապետ էրիկ Շարմազանովի սանիկն է։ Իսկ ոստիկանապետն էլ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է։ Ասել է թե՝«Հայկական վերածնունդի» (ՕԵԿ)՝ խիստ ընդդիմադիր այս կուսակցությունն իր ցուցակի առաջին հորիզոնականում դրել էր Շարմազանովների սանիկի թեկնածությունը։ Այս իրավիճակն այնքան խոսուն է, որ մեկնաբանության կարիք չունի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»