Գերմանիայի կառավարությունը քննարկում է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, գրում է The Wall Street Joyrnal թերթը՝ հղում անելով իրազեկ աղբուրին։
Թերթը նշում է, որ նոր սահմանափակումները պատասխանն են Մոսկվայի կողմից Սիրիայում իրականացվող քաղաքականությանը։
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ ներկա պահին քննարկվում է տնտեսական պատժամիջոցների սահմանափակման մասին հարցը։ Սակայն դեռ պարզ չէ, թե կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը կպաշտպանի՞ արդյոք նախաձեռնությանը, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Գերմանիան ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցներին է միացել 2014 թվականին Ուկրաինայի իրադարձությունների պատճառով։ Որպես պատժամիջոցների չեղարկամն դեմ նախապայման՝ Արևմուտքը պահանջում է Մոսկվայից իրագործել Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնությունները։