Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ԵՄ-ը պրոֆիլակտիկ պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ: Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է պրոֆիլակտիկ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի տնտեսության առանցքային սեգմենտների դեմ:
Չարնեցկին, մասնավորապես, առաջարկել է միջազգային ֆինանսական շրջանառությունից բացառել ռուբլին: Ելույթ ունենալով Լեհաստանի սեյմում՝ Չարնեցկին հայատարարել է, որ ռուսական ռուբլին պետք է դադարի փոխարկելի արժույթ հանդիսանալուց: