Եվրամիությունը և ԱՄՆ-ն քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին:
Թերթի փոխանցմամբ՝ դա տեղի կունենա, եթե Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հրաժարվեն Կիևի կողմից հոկտեմբերի 25-ին նշանակված ՏԻՄ ընտրություններն անցկացնել:
Աղբյուրը հավաստիացրել է, որ պատժամիջոցները Միացյալ Նահանգների և Եվրամիության ինքնանպատակը չեն, սակայն եթե մինսկայն համաձայնությունները «խորը թաղվեն», նրանք այլ տարբերակ չեն ունենա: