Ահաբեկչական պայթյուն՝ Սիրիայի վրանային քաղաքներից մեկում. կա առնվազն 20 զոհ
Սիրիայի վրանային Աթմե քաղաքում, որը տեղակայված է թուրքական սահմանից ոչ հեռու, այսօր հզոր պայթյուն է որոտացել։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, պայթյունը խլել է առնվազն 20 մարդու կյանք։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Սիրիայի ազատ բանակի թիկնազորի հերթափոխ։
Նշենք, որ Աթմեն գտնվում է Թուրքիայի պետական սահմանից ընդամենը 1 կմ հեռավորության վրա։ Ականատեսների վկայությամբ՝ կան նաև տասնյակ վիրավորներ, իսկ զոհերի ու վիրավորների մեծ մասը Սիրիայի ազատ բանակի ծառայողներ են։
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։