211652_close_icon
views-count9112 դիտում article-date 19:56 07-01-2017

Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խոշոր պայթյուն է որոտացել. կա 60-ից ավելի զոհ, վիրավոր է 50 մարդ

Սիրիայի Հալեպ նահանգի Աազազ շրջանում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ, ահաբեկչական պյթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ, մոտ 50 հոգի վիրավորվել։ Շրջանի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Իյադ Շեյխ Ռազուկի խոսքով՝ տեղի դատարանի շենքից ոչ հեռու պայթել է ավտոմեքենա, որում եղել է ռումբ։ Վնասվել են նաև մոտակա շինությունները։

Նմանատիպ նյութեր