211652_close_icon
views-count4291 դիտում article-date 19:14 06-10-2016

Տրանսպորտի և կապի նախարարության շենքը հանվում է աճուրդի

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 2520 հա մակերեսով հողամասը կօտարվի՝ դասական աճուրդով: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 13 մլրդ 223 մլն 413 հազար 600 դրամ: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ գույքը ձեռք բերելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար 400 դրամ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը կտեղակայվի Երևանի Վ.Սարգսյան 3 հասցեում:

Նմանատիպ նյութեր