211652_close_icon
views-count6180 դիտում article-date 20:37 06-10-2016

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի սրահում մանկավարժների համար գեղեցիկ միջոցառում է կազմակերպել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 6-ին` Կենտրոն վարչական շրջանի մանկավարժների համար օրը տոնական էր: Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի սրահում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել համայնքային ենթակայության հանրակրթական և արվեստի դպրոցների, մանկապարտեզների դպրոցների մանկավարժների համար: Վարչական շրջանի ղեկավարը շնորհավորելով ուսուցիչներին ու դաստիարակներին, նախ և առաջ կարևորել է նրանց գործուն դերը պետության ապագան կերտող սերնդի ձևավորման հարցում և նշել, որ մշտապես աջակցել ու պատրաստ է անել հնարավորը` կրթական ոլորտի զարգացման համար: - Սիրելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի հարգարժան նվիրյալներ… Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Դուք արժանի եք մեծարանքի ու ուշադրության ամեն օր , իսկ Ուսուցչի տոնը պարզապես առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու ու ասելու ամենաջերմ խոսքերը ձեզ,- նշել է վարչական շրջանի ղեկավարը: Միջոցառման ընթացքում Արա Սադոյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել վարչական շրջանի կրթօջախներում աշխատող մանկավարժներին: Միջոցառումն ուղեկցվում էր դասական երաժշտության ազուգական հնչյուններիքվ և հյուրասիրությամբ :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր