«Էյբարի» ֆուտբոլիստների եռակողմ սեքսի տեսանյութը հայտնվել է ինտերնետում
Իսպանական «Էյբարի» պաշտպան Անտոնիո Լունան և Սերխի Էնրիխը սեքս-սկանդալի մեջ են հայտնվել: Խաղացողների և երիտասարդ աղջկա մասնակցությամբ եռակողմ սեքսի տեսանյութը հայտնվել է ինտերնետում:
Երկու ֆուտբոլիստներն էլ հաստատել են տեսանյութի իսկությունը և ներողություն են հայցել ակումբից, քաղաքից և երկրպագուներից:
Տեսանյութի հրապարակումից հետո «Էյբարը» երկու խաղացողներին էլ զրկել է թիմի հիմնական կազմում հաջորդ խաղին մասնակցելուց:
Բացի այդ, իսպանական լրատվամիջոցները նաև լուսանկար են հրապարակել, որտեղ Լունան և Էնրիխը` իրար ձեռք բռնած, զբոսնում են Նյու-Յորքում: