211652_close_icon
views-count16433 դիտում article-date 21:46 06-10-2016

Մոտեցող փոթորիկը կսպանի ձեզ. ԱՄՆ Ֆլորիդայի նահանգապետը հորդորում է բնակիչներին լքել տները

ԱՄՆ Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոտը հորդորել է բնակիչներին շուտափույթ կերպով լքել տները՝ մոտեցող ուժգին փոթորկից հեռու գտնվելու նպատակով և կոչ է արել լուրջ վերաբերվել հայտարարություններին և չձգել ժամանակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ժամանակը սուղ է,- հայտարարել է նահանգապետը բնակիչներին: Նշենք, որ Ֆլորիդա նահանգին «Մեթյու» փոթորիկը կմոտենա վաղը՝ հոկտեմբերի 7-ին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Ֆլորիդա նահանգում: Այս պահին ԱՄՆ-ում մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի, իսկ Հաիթիում, որի ափերին փոթորիկը ժամեր առաջ է մոտեցել, արդեն 98 զոհ է գրանցվել:

Նմանատիպ նյութեր