211652_close_icon
views-count4024 դիտում article-date 23:19 06-10-2016

Հայ և չին գեղանկարիչները կմասնակցեն «Հայկական ներկապնակ» խորագրով փառատոնին

ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը` ս. թ. հոկտեմբերի 7-17-ը, ՀՀ Լոռու մարզում, «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի շրջանակում կանցկացնի հայ-չինական գեղանկարչության փառատոն՝ «Մետաքսի հին ու նոր ճանապարհը» խորագրով: Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Փառատոնին մասնակցում են 20 արվեստագետներ. առաջին անգամ չին և հայ նկարիչները հայաստանյան գողտրիկ բնության գրկում, ստեղծագործական համատեղ աշխատանքի շրջանակում միմյանց կփոխանցեն իրենց փորձը և մասնագիտական հմտությունները: Արվեստագետները նոր ստեղծագործություններով հանդես կգան համատեղ ցուցահանդեսով, ինչպես նաև վարպետության դասեր կանցկացնեն մարզի կերպարվեստի դպրոցներում:

Նմանատիպ նյութեր