211652_close_icon
views-count4623 դիտում article-date 09:46 07-10-2016

Մեր մարզպետը պիտի պատասխան տա. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Շիրակի մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանի գործունեությանը և Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք պետք է հետևություններ անենք, ամեն մեկը պիտի իր արածի համար պատասխան տա, այդ թվում՝ նաև մեր մարզպետը»։ «ՉԻ» - Փաստորեն, ըստ պրն Ռուստամյանի, «իրենց մարզպետը» պիտի պատասխան տա, որ չի կարողացել վարչական լծակներ կիրառել և այնպես անել, որ ՀՅԴ-ն հաղթահարի 6 տոկոսի շեմը։ Կամ էլ այդ լծակները կիրառել է, բայց՝ ոչ ՀՅԴ-ի օգտին։ Մի խոսքով՝ դաշնակցական մարզպետը կամ դավաճանել է հարազատ կուսակցությանը, կամ էլ այնքան վատ է աշխատում, որ հենց միայն նրա պատճառով ՀՅԴ-ն ձայն չի ստացել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր