211652_close_icon
views-count2964 դիտում article-date 11:06 07-10-2016

Հաիթիում հզոր «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 339-ի

Նախօրեին Հաիթիին վրա հասած «Մեթյու» փոթորիկն ավերածություններ է գործել կղզում, հաղորդում է Reuters գործակալությունը։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 339-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր ընդամենը 261 զոհի մասին։ Փոթորկի արագությունը կազմել է ժամում 210 կմ։ Իշխանությունները տվել են նրան 4-րդ կարգի հզորություն։ Այժմ այն շարժվում է Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Առաջին նահանգը, որին կհարվածի փոթորիկը, Ֆլորիդան կլինի։ Նահանգի ամենախոշոր՝ Ջեքսոնվիլլա քաղաքի ղեկավարը բնակչության տարհանում է հայտարարել։

Նմանատիպ նյութեր