211652_close_icon
views-count15483 դիտում article-date 22:29 07-10-2016

«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 842-ի. այն մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին

Հաիթիում մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 842-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը: Փոթորկի արագությունը 210 կմ/ժ է: «Մեթյու»-ին հզորության 4-րդ աստիճան է տրվել: Այժմ փոթորիկը շարժվում է ԱՄՆ-ի ուղղությամբ: Առաջին հարվածը կստանա Ֆլորիդա նահանգը, որտեղ նախօրեին արտակարգ դրություն է սահմանվել: [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/06/97689/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոտը երեկ հորդորել էր բնակիչներին շուտափույթ կերպով լքել տները՝ մոտեցող ուժգին փոթորկից հեռու գտնվելու նպատակով և կոչ էր արել լուրջ վերաբերվել հայտարարություններին և չձգել ժամանակը: Ժամանակը սուղ է,- հայտարարել էր նահանգապետը բնակիչներին: Նշենք, որ Ֆլորիդա նահանգին «Մեթյու» փոթորիկը կմոտենա այսօր՝ հոկտեմբերի 7-ին:

Նմանատիպ նյութեր