3792 դիտում
09:19 08-10-2016
Տարոն Մարգարյանը մեծ թափով սկսել Է ևս մեկ անգամ քաղաքապետ դառնալու գործընթացը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել Է պատրաստվել եկող տարվա ընտրություններին։ Տեղեկացնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս հետո տեղի են ունենալու նաև Երևանի ավագանու կամ քաղաքապետի ընտրություններ։
Տարոն Մարգարյանը թե՛ իշխանության մեջ, թե՛ հասարակական շրջանակներում ամեն ինչ անում է իր վերընտրվելը ապահովելու համար։ Այսօր կարծես թե նրա դիրքերն ավելի ամուր են, քանի որ հավանական թեկնածուների դիրքերն են թուլացել։ Վերջին պաշտոնանկությունից հետո ջարդվեցին քաղաքապետ դառնալու Գագիկ Բեգլարյանի հույսերը։ Կադրային վերջին փոփոխություններից հետո նվազել են նաև Մհեր Սեդրակյանի և Հովիկ Աբրահամյանի իրենց որդիներին քաղաքապետ դարձնելու հույսերը։ Եվ այս ամենը գիտակցելով, Տարոն Մարգարյանը մեծ թափով սկսել է ևս մեկ անգամ քաղաքապետ դառնալու գործընթացը։ Հիշեցնենք, որ նա Երևանի քաղաքապետն է 2011-ից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1995 դիտում
13:12 15-02-2021
Մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը․ ՇՄ նախարար
1299 դիտում
15:32 15-06-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիային
2589 դիտում
19:08 15-07-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիին
Այս բաժնից
1378 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»