211652_close_icon
views-count7088 դիտում article-date 14:28 09-10-2016

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներին Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում փոստային ծառայությունները շարունակում են պահպանել իրենց ուրույն դերն ու նշանակությունը` մարդկանց հնարավորություն տալով ժամանակին ստանալու սպասված և կարևոր փոստային առաքանիներ: «Հայփոստ» ՓԲԸ-ն, լինելով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը և տրամադրելով փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ, էական առաջընթաց է ապահովում մեր երկրի տնտեսության զարգացման մեջ: Վստահ եմ, որ ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ «Հայփոստի» մատուցած ծառայությունների որակն է՛լ ավելի կբարձրանա, կընդլայնվի դրանց շրջանակը: Ցանկանում եմ նոր հաջողություններ Ձեր օգտակար աշխատանքում»: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր