10735 դիտում
00:51 12-10-2016
ԱԱ-2018. Օզբիլիզի վրիպումները ճակատագրական եղան. Հայաստանի հավաքականը պարտվեց վերջին վայրկյաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարշավայում Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Լեհաստանից:
Ի տարբերություն Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման, մեր տղաները լեհերի հետ լավ հանդիպում անցկացրեցին: Լեհերը խաղի բացահայտ ֆավորիտ էին համարվում, իսկ երբ 1-ին խաղակեսի 30-րդ րոպեին Գաել Անդոնյանը հեռացվեց խաղադաշտից, բոլորը սպասում էին Լեհաստանի ջախջախիչ հաղթանակին:
Սակայն մեր հավաքականը բավական գրագետ էր պաշտպանվում: 48-րդ րոպեին լեհերը ի վերջո հաշիվը բացեցին, սակայն 2 րոպե անց Պիզելին պատասխան գոլը խփեց:
Դրանից հետո լեհերը անընդհատ գրոհում էին, մեր ֆուտոլիստները` սուր հակագրոհեր կազմակերպում: Իսկ խաղավերջում վճռվեց խաղի ելքը: Արազ Օզբիլիզը երկու անգամ մեն-մենակ մնաց Ֆաբյանսկու առջև, սակայն չկարողացավ դրանցից գոնե մեկը գոլի վերածել: Իսկ խաղի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Լևանդովսկին խփեց հաղթական գոլը` 2:1:
Չափազանց ցավալի պարտություն, սակայն բոլոր դեպքերում, նման պարտության համար կարելի է չամաչել: Այսօր մեր տղաները հերոսաբար 70 րոպե, 10 հոգով կարողացան արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրել: Երևում էր, որ Ռումինիայից կրած պարտությանը հետևած սուր քննադատությունները խոցել էին մեր հավաքականի տղաների ինքնասիրությունը, և լեհերի հետ նրանք բոլորովին այլ տրամադրվածությամբ էին խաղում:
Այս խաղից հետո լեհերը 7 միավորով խմբի առաջատարն են: Հայաստանի հավաքականը առայժմ միավորներ չի վաստակել:
ԱԱ-2018, ընտրական մրցաշար, E խումբ, 3-րդ տուր
[b]Լեհաստան - Հայաստան՝ 2:1
[/b]Հրայ Մկոյան, 48, ինքնագոլ, Ռոբերտ Լևանդովսկի 90+5 – Մարկոս Պիզելի, 50
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13005 դիտում
21:22 15-06-2018
ԱԱ-2018. Մարոկկոն վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց Իրանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6730 դիտում
14:37 23-06-2018
ԱԱ-2018. Բրազիլիան և Շվեյցարիան վերջին վայրկյաններին են հաղթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3085 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
1927 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ
1096 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ