211652_close_icon
views-count2595 դիտում article-date 10:14 12-10-2016

Երևանի «դիմահարդարումը» փռված է Աբովյան փողոցում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Երևան, արևի քաղաք» կարգախոսով մայրաքաղաքն այս տարի նշեց հիմնադրման 2798-րդ տարեդարձը։ Էլ հնաոճ ավտոմեքենաների շքերթ, էլ պար ու մարզական միջոցառումներ, տարբեր համույթների ելույթներ՝ ով ինչպես ասես շնորհավորեց քաղաքի տոնը։ Հնամյա Երևանը սիրելու, մաքուր պահելու պաթետիկ կոչեր արվեցին։ Ցավով պետք է փաստել, որ միշտ էլ տոնական տրամադրությունը միայն տոնի օրն է պահպանվում։ Հաջորդ օրն, իսկ տոնի «շահակիրները» մոռանում են քաղաքին տված սիրո երդման մասին, և Երևանի «դիմահարդարման» պարագաներն իրենց առաքելությունն ավարտելուց հետո սկսում են «վխտալ» անգամ կենտրոնական փողոցներում։ Հոկտեմբերի 11-ի ցերեկվա դրությամբ մի քանի օր առաջ մայրաքաղաքին տոնականություն հաղորդած այս փուչիկները հանգրվանել էին Աբովյան փողոցում՝ աղբարկղի հարևանությամբ: Ամեն տարի նույն պատկերն է լինում նաև Ամանորից հետո՝ բոլոր շենքերի ու հաստատությունների առաջ մեկնարկում է լքված եղևնիների շքերթով։ Մի՞թե Երևանը միայն տոնի օրը պետք է խնամել»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր