211652_close_icon
views-count3734 դիտում article-date 18:31 12-10-2016

Կայացավ «18+ Դե Տժժա» համերգային շրջագայության առաջին համերգը

Հոկտեմբերի 11-ին կայացավ «18+ Դե Տժժա» համերգային շրջագայության առաջին անվճար համերգը Հայ- Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Համերգը կազմակերպել էին «PersonaJe Films» կինոարտադրող ընկերությունն ու «Play Back Music» լեյբլը [url=http://www.vivaronews.am/entertainment/86081]«Վիվառո» ընկերության [/url]հետ համատեղ` «18+ Դե Տժժա» կինոկատակերգության արշավի շրջանակներում: Ծրագրի հատուկ հյուրն էր BeatMan-ը, որը բոլորին զարմացրեց իր կենդանի բիթբոքս կատարմամբ: Համերգին մասնակցեցին նաև ռեփեր Վլոդը և երգիչ Գևորգ Մարտիրոսյանը: Համերգը լի էր պրեմիերաներով` Նարեկը ներկայացրեց դեռևս ոչ մի տեղ չհնչած իր նոր երգերը: Համերգային ծրագրի նպատակն է նոր եռանդ հաղորդել երիտասարդությանը, սերմանել համարձակ լինելու գաղափարը, ինչը սերտորեն կապված է և՛ կինոկատակերգության և թե՛ ռեփի ընդհանուր տրամադրության ու գաղափարախոսության հետ: «18+ Դե Տժժա» համերգային շրջագայության երկրորդ համերգը տեղի կունենա Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00- ին, Մանկավարժական համալսարանում: Հիշեցնենք, որ նախագծի ինֆորմացիոն հովանավորն է «Vivaro News» լրատվականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր