211652_close_icon
views-count59523 դիտում article-date 22:42 12-10-2016

Դարի ընթացքում միակ տարին էր, որ հոկտեմբեր ամիսին Երևանում և Արարատյան դաշտում գրանցվել են ձյան տեսքով տեղումներ. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. [b]Պատմական ակնարկ[/b] 1948թ հոկտեմբերի 12-ի երեկոյան և 13-ին Հայաստանի ողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ, ձյան ծածկի բարձրությունը առանձին բնակավայրերում հասել է 40-50սմ, Երևանում և Արարատյան դաշտում մինչև 10սմ, այնուհետև օդի ջերմաստիճանը լեռնային մարզերում գիշերը նվազել է -13...-16, իսկ Արարատյան դաշտում և Երևանում -4...-5 աստիճան: Սա դարի ընթացքում միակ տարին է, որ հոկտեմբեր ամիսին Երևանում և Արարատյան դաշտում գրանցվել են ձյան տեսքով տեղումներ:

Նմանատիպ նյութեր