3950 դիտում
09:27 13-10-2016
Արտեմ Ասատրյանի ունեցած 3 մլն դրամը, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտեմ Ասատրյանը 2012-ին երբ նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, պաշտոնապես հայտարարագրել էր, որ ոչ մի անշարժ և շարժական գույք չունի։
Նրա ունեցած-չունեցածը 2011 թվականի դրությամբ 3 մլն դրամ էր: Բայց նախարար դառնալուց հետո նրա ունեցած 3 մլն դրամը, թերևս, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ, և մինչ օրս այդ թիվը պահպանվում է այն դեպքում, երբ նախարար Ասատրյանը իբրև եկամուտ նշել է նախարարի իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ավելի քան 500 հազար դրամ։
Նախարարի տիկինը՝ Մարինե Պետրոսյանը, ևս 3 մլն դրամ ունի, որը կուտակել է ստացած մոտ 167 հազար դրամ աշխատավարձով։ Նշենք, որ նախարարի տիկնոջ հայրը՝ Լևոն Պետրոսյանը, սոցապնախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետն է։ Փեսան աներոջը «գործի է տեղավորել»։ Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչության ու «պրիմիտիվ գողության» նման երևույթ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4613 դիտում
09:58 22-11-2017
Արտեմ Ասատրյանի և Հովհաննես Սահակյանի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»
7244 դիտում
09:02 29-03-2018
Չարաշահումների նոր բացահայտում Արտեմ Ասատրյանի ղեկավարած ոլորտում. «Ժողովուրդ»
28650 դիտում
09:05 28-04-2018
Արտեմ Ասատրյանի հետ չար կատակ են արել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը