211652_close_icon

Արկադի Փելեշյանի նկատմամբ ճնշում են գործադրում. «Ժամանակ»

views-count3181 դիտում article-date 09:45 13-10-2016
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող՝ «Ակա» մականվամբ Արկադի Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118֊րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ նա Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Հայ ավետարանական եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանի աշխատասենյակում ծեծի էր ենթարկել նրան։ Ծեծից հետո քրգործ հարուցվեց, սակայն նա չկալանավորվեց, այլ ստորագրությամբ ազատ արձակվեց։ Ըստ մեր տեղեկությունների, Արկադի Փելեշյանի դեմ այսպիսով իշխանությունները ճնշում են գործադրում, որպեսզի ՀՎԿ-ն չմիանա «Լուսավոր Հայաստան»-ի և ԲՀԿ-ի՝ Վանաձորի ավագանու առաջիկա նիստը բոյկոտելու որոշմանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր