Երեք տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսը վերադարձնում է Իսրայելի դեսպանին
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Եգիպտոսը վերադարձնում է Իսրայելի դեսպանին երեք տարվա ընդմիջումից հետո:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «Jerusalem Post»-ին, հրեական պետության նախարարների կաբինետի ղեկավարը դեսպանի վերադարձն անվանել է «կարևոր նորություն», որը կամրապնդի խաղաղությունը Եգիպտոսի և Իսրայելի միջև:
Իսրայելում Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի արտգործնախարարի օգնական Խազեմ Խայրաթը, ով իր լիազորություններին կանցնի ս.թ. սեպտեմբերին: