1076 դիտում
16:22 13-10-2016
Համաձայնության է արժանացել Հայաստանի և Տաջիկստանի միջև կապի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև կապի և տեղեկատվայնացման բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և կառուցել փոխշահավետ հարաբերություններ` նպատակ ունենալով միավորել երկու երկրների ջանքերը տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային կապի ոլորտների զարգացման գործում: Համաձայնագիրը փոխշահավետ պայմաններով կերաշխավորի Հայաստանի և Տաջիկստանի տարածքներով հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային առաքումների և հատուկ կապի բոլոր տեսակների ազատ տարանցումը, ինչպես նաև հնարավորություն կտա գործարար կապեր հաստատել ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ:
Հայաստանի Հանրապետության, միջազգային կազմակերպությունների և օտարեկրյա պետությունների կողմից հատկացվող ֆինանսական օժանդակության շրջանակում ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից համակարգելու նպատակով ՀՀ-ի կողմից ծրագրի իրագործման ծախսերը համաֆինանսավորելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից