211652_close_icon
views-count1355 դիտում article-date 19:01 13-10-2016

Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել՝ Գյումրիում տեղակայված թիվ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալքեսանդր Ռուցկոյին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ։ Նախնական տվյալներով՝ Ա.Ռուցկոյը 2016թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Տուժածը բժշկական օգնության է տեղափոխվել հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «աջ թուլակողի ծակած-կտրած չթափանցող վերք, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածք»։ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քննարկվում է քննչական ենթակայության հարցը։

Նմանատիպ նյութեր