211652_close_icon
views-count9818 դիտում article-date 22:17 13-10-2016

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ «Թատերական Լոռի» 23-րդ փառատոնի փակման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ «Թատերական Լոռի» 23-րդ փառատոնի փակման արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսավոր արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ռեժիսոր Վահե Շահվերդյանը, պատվավոր ժյուրիի անդամներ՝ Հայկազ Երանոսյանի նախագահությամբ, դերասաններ, ինչպես նաև թատերասեր ալավերդցիներ: Ավանդական մրցանակներ շնորհվեցին մասնակիցներին և թատրոններին: Մրցանակի արժանացավ նաև Ռուսաստանի Դաշնությունից ժամանած թատերական խումբը: Փառատոնի մասնակիցներն էլ նշում էին, որ անհամբեր սպասելու են 2018 թ.-ի՝ արդեն ավանդույթ դարձած «Թատերական Լոռի» 24-րդ փառատոնի մեկնարկին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/04/97477/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 4-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մեկնարկել էր «Թատերական Լոռի» 23-րդ փառատոնը: Արդեն 2 տարի է՝ փառատոնը դարձել է միջազգային: Այս տարի Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներին միացել էր նաև Նոյեմբերյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր