3106 դիտում
09:37 14-10-2016
Դեռ ուժի մեջ չմտած հարկային օրենսգիրքը կրկին կփոխվի՞. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «2018 թվականից ուժի մեջ մտնող Հարկային նոր օրենսգիրքը մտահոգության լուրջ տեղիք է տվել ինչպես որոշ տնտեսագետների, այնպես էլ գործարարների։ Նրանց պնդմամբ՝ այս օրենսգիրքը լուրջ վնասներ կհասցնի բիզնեսին։ Այս ամենի վերաբերյալ երեկ գործադիրի նիստից հետո, որոշ պարզաբանումներ ստացանք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանից, ում կարծիքով՝ կառավարությունը հնարավոր է նորից վերանայի Հարկային օրենսգիրքը.
- Մեզ շատ մտահոգություններ են հասել, և այդ ուղղությամբ աշխատում ենք։ Հիմա մեր նախարարությունը Հարկային օրենսգրքի վերաբերյալ վերլուծություններ է անում, թե որ ուղղություններն են, որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ առաջացնել։
[b]- Այսինքն՝ օրենսգիրքը նորից փոփոխության կենթարկվի՞։[/b]
- Չեմ կարող ասել՝ կփոփոխվի, թե՝ ոչ, որովհետև օրենսգրքի փոփոխության նախաձեռնողն ու հիմնական ներկայացնողը Ֆինանսների նախարարությունն է։ Ամեն դեպքում, մեր նախարարությանը ելնելով նրանից, թե որոնք կլինեն կառավարության ծրագրի առաջնահերթությունները, կվերանայի հարցը։ Եթե Հարկային օրենսգիրքը կլինի համահունչ կառավարության նոր ծրագրին, ապա կթողնվի: Եթե որոշակի փոփոխությունների կարիք կլինի, նոր նախաձեռնությամբ հանդես կգանք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3743 դիտում
10:00 14-05-2016
Հարկային նոր օրենսգիրքը ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը. «168 ժամ»
1898 դիտում
18:15 13-06-2016
Համարյա թե աղբի մակարդակի եմ գնահատում Հարկային օրենսգիրքը. Հրանտ Բագրատյան
2003 դիտում
13:47 14-06-2016
Հարկային նոր օրենսգիրքը, ըստ Նիկոլ Փաշինյանի` 361 հազար մարդու «քամիչ», իսկ Զոհրաբյանի էլ` գրանիտե տապանաքար
Այս բաժնից
1390 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»