211652_close_icon

Թաիլանդի արքայազնը կթագադրվի թագավորի հուղարկավորությունից հետո

views-count2752 դիտում article-date 18:58 16-10-2016
Թաիլանդի հանգուցյալ թագավորի՝ Պհումիպոն Ադուլյադետի, միակ թագաժառանգը՝ արքայազն Մախի Վաչիրալոնգքորնը, կթագադրվի հոր հուղարկավորությունից հետո: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ Ադուլյադետ թագավորի հուղարկավորության նախապատրաստությունը կարող է տևել մի քանի ամիս: Ներկա պահին երկրի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Թաիլանդի նախկին վարչապետ, պաշտոնաթող գեներալ 96-ամյա Պրեմ Տինսուլանոն: Թաիլանդի թագավորը մահացել է հոկտեմբերի 13-ին, 89 տարեկանում: Երկրում հայտարարված է միամյա սուգ՝ մինչև 2017թ. հոկտեմբերի 14-ը:

Նմանատիպ նյութեր