3411 դիտում
20:09 17-10-2016
ԵԽԽՎ նախագահը պատասխան է տալու իր բոլոր բառերի համար. Նաիրա Զոհրաբյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատում ենք միլի մեջլիսի ռեժիմով՝ թուրք-ադրբեջանական լոբբիի գերակայության պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որն աշնանային նստաշրջանում բանավեճ ունեցավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ՝ իր խոսափողն անջատելու պատճառով:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղի ունեցած միջադեպն աննախադեպ էր ԵԽԽՎ պատմության մեջ: «Ես զրուցել եմ ԵԽԽՎ հնաբնակների հետ, ծանոթացել եմ Վեհաժողովի կանոնակարգին ու կարող եմ ասել, որ Ագրամունտը կոպտագույն խախտում թույլ տվեց՝ անջատելով խոսափողը, թույլ չտալով իմ ելույթը ավարտել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ Պեդրո Ագրամունտը միջադեպից հետո հանդիպել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ և չի պնդել, որ չի խախտել Վեհաժողովի կանոնակարգը:
«Համապատասխան ընթացակարգերով մենք հետամուտ ենք լինելու, որ Ագրամունտը պատժվի: Մենք բարձրացրինք իր համար ցավոտ մի թեմա՝ Եվրոպայի խորհրդում կոռուպցիայի թեման, իսկ Ագրամունտը հայտնի կոռուպցիոներ է, դրա համար էլ ընկավ հիստերիայի մեջ, դրսևորեց անհավասարակշիռ պահվածք՝ ոչ հարիր ԵԽԽՎ նախագահին: Պատասխան է տալու իր բոլոր բառերի համար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ որևէ մեկն իրավունք չունի անջատելու ելույթ ունեցող պատգամավորի խոսափողը:
Նմանատիպ նյութեր
6682 դիտում
19:14 22-11-2020
Նաիրա Զոհրաբյան. Պատասխա՛ն եք տալու հայ ժողովրդից գողացված մայիսյան հաղթանակի համար
8848 դիտում
09:54 10-11-2017
Նաիրա Զոհրաբյան - Իլհամ Ալիև պայքարը կշարունակվի Բաքվում՝ ԵԽԽՎ նիստում. Ադրբեջանը սարսափի մեջ է. «Ժամանակ»
Այս բաժնից
952 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1009 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
694 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը