211652_close_icon
views-count21469 դիտում article-date 22:00 17-10-2016

«Մայր ու աղջիկ»-ով ղեկավարվող դպրոցներն ու մանկապարտեզները. Aravot.am

Տարիներ ի վեր մասնավորապես մայրաքաղաքի որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում տնօրենի պաշտոնը ժառանգաբար է անցնում` մորից աղջկան, սկեսուրից հարսին: Որոշ դպրոցներում էլ ազգակցական կապերով միաժամանակ են ղեկավարում: Երեւանի կենտրոնում գործող Ալ.Պուշկինի անվան թիվ 8 ավագ դպրոցի տնօրենը Մարիետա Մատղաշյանն էր, որից պաշտոնն անցավ նրա դստերը` Նատալյա Ստեփանյանին, որը ներկայումս հիմնական դպրոցի տնօրենն է: Տիկին Մատղաշյանը այժմ վճարովի դպրոցն է ղեկավարում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց հանրակրթական հաստատություններում վերջ դնել «մայր ու աղջիկ» ղեկավարելու ավանդույթին: Այս երեւույթն արմատախիլ անելու համար, վարչապետը ԿԳ պատասխանատուներին մեկ շաբաթ ժամանակ էր տվել: Ըստ նրա, այդ հաստատություններում ազգակցական կապերը, հովանավորչությունը շահերի բախման են բերում: Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենն է Լիանա Աշրաֆյանը, որը նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանի դուստրն է: Այս ավանդույթը չի շրջանցել նաեւ մարզերի դպրոցները: Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում երկար տարիներ Անահիտ Մանուկյանն է տնօրեն եղել, ապա կրթօջախի տնօրենի պաշտոնը ժառանգել է նրա դուստրը` Կարինե Սմբատյանը: Թիվ 148 դպրոցի տնօրենը Հերմինե Դավթյանն է, որի եղբայրը նույն դպրոցում է աշխատում: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2016/10/17/817084/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր