5976 դիտում
10:31 18-10-2016
Նեղանալը տղամարդուն վայել բան չի. Գագիկ Բեգլարյանը պարզաբանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ իշխանական կայքերում լուրեր են պտտվում, թե ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից: «Ժողովուրդ»-ը Բեգլարյանին հանդիպեց Թումանյան փողոցում` իր գրասենյակ շտապելիս և «ոտքի վրա» հետաքրքրվեց այս մասին:
«Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում»,- ասաց նախկին նախարարը:
Մենք շարունակեցինք՝ այսինքն՝ Դուք գիտեի՞ք, որ այլևս չեք շարունակելու պաշտոնավարել: «Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար»,- պատասխանեց Բեգլարյանը:
Իսկ թե ինչու վարչապետի հետ չի գնացել նոր նախարարին ներկայացնելու, Բեգլարյանն այսպես պատճառաբանեց. «Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձևաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
67342 դիտում
20:04 04-12-2020
Քեզ բացակա չենք դնի. թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ հայ տղամարդուն վայել՝ պայքարեցիր մինչև վերջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6973 դիտում
22:06 30-10-2021
Արման Դարչինյան. Ինձ բաժին էր հասել շատ «կեղտոտ» ու ոչ տղամարդուն վայել մրցակից
Այս բաժնից
1390 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»