3860 դիտում
16:32 18-10-2016
ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումն ամփոփել է 3-րդ եռամսյակի արդյունքները
ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները: Զորամիավորման հրամկազմի, ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել և վերլուծվել են մարտական պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր:
Ըստ ուղղությունների` հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները: Մանրամասն ներկայացվել են ուսումնական տարվա երրորդ եռամսյակում զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության կազմակերպման, անվտանգության ապահովման կանոնների խստիվ պահպանման հարցերը: Զեկույցներում ներկայացվել են նաև ենթակա ստորաբաժանումներում անցկացված պլանային և հանկարծակի ստուգումների, հրամանատարական հավաքների, շտաբային մարզումների, տեսական և գործնական պարապմունքների, կենտրոնացման և կիրառման շրջաններում անցկացված վարժանքների, զորավարժությունների ժամանակ արձանագրված ձեռքբերումներն ու լուծում պահանջող որոշակի խնդիրները:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցներն ու քննարկված հարցերը և փաստելով, որ զորամիավորման շրջանակում պատշաճ կերպով իրականացվել են պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները, ընդգծել է, որ զորամիավորումն ունի մարտունակության բարձր աստիճան և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:
Նմանատիպ նյութեր
2925 դիտում
15:34 15-10-2016
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է 3-րդ եռամսյակի արդյունքները
2104 դիտում
18:43 27-10-2016
4-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է երրորդ եռամսյակի արդյունքները
574 դիտում
23:08 14-04-2020
Առաջին զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի արդյունքները
Այս բաժնից
640 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
583 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
664 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար