2152 դիտում
18:43 27-10-2016
4-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է երրորդ եռամսյակի արդյունքները
Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել 4-րդ բանակային զորամիավորման Ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները:
Մարտական և զորահավաքային, շտաբների, մարտական հերթապահության, օպերատիվ և մարտական պատրաստության, սպառազինության և տեխնիկայի պահպանման, դրանց մարտական կիրառման պատրաստության վիճակի, ուսումնանյութական բազայի, սպաների և զինծառայողների մասնագիտական պատրաստվածության, եռամսյակի ընթացքում անձնակազմի կարգապահության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները:
Ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են նաև հոկտեմբեր ամսին ենթակա զորամասերի հետ անցկացված հրամանատարաշտաբային և մարտական հրաձգությամբ զորավարժությունների արդյունքները, կատարվել են համապատասխան եզրահանգումներ:
Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը և ներկայացված հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանն ընդգծել է եռամսյակի ընթացքում արձանագրված առաջընթացը, մատնանշել տեղ գտած թերություններն ու դրանց շտկման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները: Զորամիավորման հրամանատարը շնորհակալություն է հայտնել ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող զինծառայողներին և ցուցումներ տվել մարտական պատրաստության ու զինվորական կարգապահության առավել ամրապնդման ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2997 դիտում
15:34 15-10-2016
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է 3-րդ եռամսյակի արդյունքները
3932 դիտում
16:32 18-10-2016
ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումն ամփոփել է 3-րդ եռամսյակի արդյունքները
646 դիտում
23:08 14-04-2020
Առաջին զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի արդյունքները
Այս բաժնից
793 դիտում
18:43 06-02-2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին. ձյուն, բուք, մառախուղ
481 դիտում
18:29 06-02-2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա
517 դիտում
18:04 06-02-2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ