Առաջին զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի արդյունքները
Առաջին զորամիավորումում ապրիլի 13-ին ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։
Ինչպես տեղեկացնում ՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդակցության ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակը, խոսել արձանագրված բացթողումների մասին, հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ:
Խորհրդակցության ավարտին խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողները: