Ռոստովի մարզում միմյանց է բախվել միաժամանակ 14 ավտոմեքենա. կան տուժածներ
ՌԴ Ռոստովի մարզի «Դոն » մայրուղում շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ավտովթարի հետևանքով միմյանց է բախվել 14 ավտոմեքենա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրուղում տեղի է ունեցել միաժամանակ 5 ավտովթար:
Այս պահին հայտնի է 3 վիրավորի մասին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Տեղում աշխատում են փրկարարները: