211652_close_icon
views-count1813 դիտում article-date 13:22 20-10-2016

Հալեպում ուժի մեջ է մտել «հումանիտար դադարը»

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր՝ ժամը 08։00-ից հոիմանիտար դադար է հայտարարված, որը թույլ կտա իրականացնել բնակիչների ու ապստամբների տարհանումը, տեղեկացնում է rosbalt.ru-ն։ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկիի խոսքով՝ «հումանիտար դադարը» կձգվի ողջ գիշեր։ Նա հավելել է, որ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների խնդրանքով ևս 3 ժամով կերկարաձգվի «հումանիտար դադարը»։ Նախօրեին Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել է, որ ընդդիմության զինված խմբավորումները սկսել են լքել Հալեպի արևելյան հատվածից։ Խաղաղ բնակիչները կհեռանան քաղաքից 6 «միջանցքներով», իսկ այն ապստամբները, ովքեր մտադիր են վայր դնել զենքը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից ներում կստանան։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՌԴ Ռազմատիեզերական և Սիրիայի ռազմաօդային ուժերը դադարեցնում են ավիահարվածները։

Նմանատիպ նյութեր