3091 դիտում
15:19 20-10-2016
ԼՂՀ վարչապետը մեծ սպասելիքներ ունի երիտասարդ ֆերմերներից
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է հանրապետության տարբեր շրջաններից մի խումբ երիտասարդ ֆերմերների, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք մասնագիտական դասընթացներին:
Վարչապետը ողջունել է երիտասարդների որոշումը և նշել, որ Արցախում գյուղատնտեսության զարգացման համար շատ կարևոր է նրանց ներուժի արդյունավետ օգտագործումը: Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ինտենսիվ ու մրցունակ գյուղատնտեսություն ունենալու համար ոլորտում առկա գործելաոճն ու մոտեցումները պետք է արմատապես փոխվեն, և այդ գործում, նրա խոսքով, մեծ սպասելիքներ ունի երիտասարդներից:
«Նման ձևաչափով հանդիպում վաղուց էի նախատեսել, սակայն, կարծում եմ, այժմ շատ հարմար պահ է ընտրվել, քանի որ, ինչպես գիտեք, այս օրերին կառավարության կողմից նախաձեռնվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման և ընդունման գործընթացը: Ուրախ եմ, որ հետևել եք մեր կոչին և որոշել մասնակցել առաջիկայում գյուղնախարարության կողմից առաջին անգամ կազմակերպվելիք դասընթացներին»,- ասել է Ա. Հարությունյանը և հույս է հայտնել, որ նրանց օրինակին կհետևեն նաև շատ այլ երիտասարդներ:
Հանդիպման ընթացքում գործադիր իշխանության ղեկավարը զրուցել է երիտասարդ ֆերմերների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, տեղեկացել սկսնակ ձեռներեցների ունեցած հաջողությունների ու խնդիրների մասին: Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ դասընթացների մասնակիցներին կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցներով պետական աջակցություն է տրամադրելու՝ արդի պահանջներին համապատասխան գյուղատնտեսությամբ զբաղվելու և այն որպես եկամտի շահութաբեր աղբյուր դարձնելու համար:
Երիտասարդ ֆերմերները շնորհակալություն են հայտնել հանրապետության վարչապետին՝ ընդունելության և իրենց հանդեպ ցուցաբերվող պետական հատուկ ուշադրության համար:
Հանդիպմանը մասնակցում էին նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
17:25 05-11-2019
Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեծ սպասելիքներ ունի
6923 դիտում
22:00 25-07-2018
Մեծ արվեստի մեծ սպասելիքներ. Նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց Կինոյի տուն
736 դիտում
13:10 02-05-2023
Հայաստանը Վաշինգտոնում ընթացող բանակցություններից հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի․ պատգամավոր
Այս բաժնից
511 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
535 դիտում
11:31 02-01-2025
Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
475 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից