211652_close_icon
views-count2040 դիտում article-date 21:00 20-10-2016

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի միջև իրականացվող ծրագրերը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Բարձր գնահատելով ԵԽ օժանդակությունն այս հարցում, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է առաջիկայում համակարգային համագործակցության անհրաժեշտությունը, զինված ուժերում մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացումը, որոնք կներառեն փորձագիտական օժանդակություն թե՛ ինստիտուցիոնալ, և թե՛ օրենսդրական վերանայման բնագավառներում: Ֆիլիպ Բուայան իր գոհունակությունն արտահայտելով բաց և թափանցիկ աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը պաշտպանության նախարարության հետ՝ ներգրավելով փորձագիտական և խորհրդատվական ողջ հասանելի ռեսուրսը:

Նմանատիպ նյութեր