211652_close_icon
views-count2413 դիտում article-date 18:55 07-11-2016

ՊՆ-ում քնարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ իրականացվող ծրագրերը և համագործակցության օրակարգը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության օրակարգը և համատեղ իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցության շրջանակներում փոխգործակցության ոլորտների շարունակական ընդլայնումը և մի շարք նախագծերի իրացումը: Վիգեն Սարգսյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը բանակ-հասարակություն կապի, պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինծառայողների իրավունքների հարցերով իրազեկվածության բարձրացման գործում:

Նմանատիպ նյութեր