211652_close_icon
views-count4649 դիտում article-date 09:07 21-10-2016

Պատգամավորները վարչապետի մեջ տեսնում են «ինչ-որ բան կպցնելու» օղակի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ում երեկ սկսվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը: Եթե որևէ անտեղյակ մեկը հետևեր խորհրդարանի քննարկումներին, գուցե տարակուսեր պատգամավորների, այդ թվում նաև իրենց ընդդիմություն հռչակածների կողմից նոր վարչապետին հիմնականում գովեստի խոսքեր շռայլելու երեկ արձանագրված շքահանդեսից: Իսկ պատճառն այն է, որ պատգամավորների մեծամասնությունը՝ ի դեմս վարչապետի և կառավարության անդամների, տեսնում են ինչ-որ մի բան «կպցնելու» օղակի: Իրականում Կարեն Կարապետյանի կառավարության շուրջ ձևավորված այս աժիոտաժն իր մեջ վտանգն ունի։ Ինչու, որովհետև չարդարացված հույսերն, ի վերջո, վերածվում են հուսահատության: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում նման հուսահատությունը ավելի խորքային հետևանքներ կարող է ունենալ, քանի որ ձախողվելու դեպքում արժեզրկվելու է կիրթ պաշտոնյայի կերպարը։ Բանն այն է, որ ներկա կառավարության անդամների մեծ մասը հենց այդ դերի մեջ է փորձում հանդես գալ»: [bՄանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր