211652_close_icon
views-count2548 դիտում article-date 09:27 21-10-2016

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշվել է, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարել: Մինչ այս համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արարատի մարզպետն առաջիկայում փոխվելու է, և այդ պաշտոնը վստահվելու է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին, որը 2013-2014 թվականներին արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, սակայն, որոշել է չփոխել Արարատի մարզպետին և Ռուբիկ Աբրահամյանին այդ պաշտոնում պահելով՝ մարզում ունենալ ազդեցության ևս մեկ լծակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր