2665 դիտում
10:01 12-05-2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, պարզվում է, բավականին պատկառելի ունեցվածքի տեր պաշտոնյա է. Ժողովուրդ
«Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, պարզվում է, բավականին պատկառելի ունեցվածքի տեր պաշտոնյա է: Նրա դրամական միջոցները, ըստ 2014 թվականին ներկայացրած հայտարարագրի, կազմել են 10 մլն դրամ, 35 հազար դոլար և 15 հազար եվրո: Մինչդեռ մարզպետի տարեկան աշխատավարձը 3 մլն 303 հազար դրամ է: Իսկ մարզպետի կինը՝ Նաիրա Ներսիսյանը, անցած տարվա վերջի դրությամբ ունի 15 մլն դրամ, 21 հազար դոլար և 16 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտն էլ 25 հազար դոլար է: Թե ինչով է զբաղվում մարզպետի կինը, պարզ չէ, բայց որ եկամտաբեր զբաղմունք ունի, փաստ է:
Ուշագրավ է նաև մարզպետ Աբրահամյանի որդիների հարստության ծագումը: Պարզվում է՝ Էմին Աբրահամյանին ինչ-որ մեկը հենց այնպես վերցրել ու 10 մլն դրամ է նվիրել: Նույն սկզբունքով էլ մարզպետի մյուս որդին է ունեցվածք դիզել: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Ռուբիկ Աբրահամյանի մյուս որդին՝ Գոռ Աբրահամյանը, 4 մլն դրամ և 11 հազար դոլար է նվեր ստացել: Այնպիսի տպավորություն է, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքն անցած տարի ապրել է միմիայն նվիրատվությունների հաշվին, իսկ թե ում կողմից, Աբրահամյանները չեն գաղտնազերծել:
Ի դեպ, Ռուբիկ Աբրահամյանը մարզպետ է նշանակվել անցած տարվա մայիսի 8-ին: Ինչպես հայտնի է՝ նա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2545 դիտում
09:27 21-10-2016
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարել. «Ժողովուրդ»
12814 դիտում
11:11 31-01-2017
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեկ հրաժարականի դիմում է գրել. «Հայկական ժամանակ»
10367 դիտում
10:46 29-04-2015
29-ամյա փոխնախարար Հայկ Հարությունյանը պատկառելի հարստության տեր է. Ժողովուրդ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը