12301 դիտում
09:38 21-10-2016
ՊԵԿ նորանշանակ նախագահը երկու շաբաթ է տվել «կարգոներին». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար։
Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին։ Դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում։
ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են նրա վերահսկողության տակ գործող «կարգոներ»։ Թե ինչ կանի Վարդան Հարությունյանը, պարզ կդառնա շատ շուտով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1962 դիտում
09:00 09-02-2016
Վերին Լարսը արդեն առնվազն երկու շաբաթ փակ է. «Հայկական ժամանակ»
10322 դիտում
10:15 15-12-2016
10 տոննա բանան երկու շաբաթ կայանված է Լարսի անցակետի ռուսական հատվածում. «Հայկական ժամանակ»
12060 դիտում
09:01 27-03-2020
Վրաստանում կորոնավիրուսի պիկը կլինի 2 շաբաթ անց, կնահանջի 4 շաբաթ անց. «Ժամանակ»
Այս բաժնից
1396 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»