5435 դիտում
10:01 21-10-2016
Սեյրան Օհանյանը չի խնայել անգամ հավաքարարներին ու բանվորներին. «Իրավունք»
«Իրավունքը» թերթը գրում է. «Իրավունքը» վերջերս անդրադարձել Էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանի տված հրահանգը՝ նախարարություններում կրճատումներ իրականացնելու մասին, բավական անխնա կատարել Էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նոր հեռացել պաշտոնից։ Եվ եթե այն ժամանակ նշել էինք, որ մոտ 100 զինվորական Է ազատվել Պաշտպանության նախարարությունից, հիմա առավել ուշագրավ փաստեր են մեզ հայտնի դարձել։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ս. Օհանյանը չի խնայել անգամ հավաքարարներին և բանվորներին՝ այգեպաններին ու ձյուն մաքրողներին։ Օրինակ, եթե նախկինում 580 քմ երեք հարկանի տարածքը մաքրում Էին երեք հավաքարար, ապա նախկին նախարարի կարծիքով՝ այդ ամենը կարող Է անել մեկը։ Նույնպիսի խայտառակ իրավիճակում են հայտնվել նաև բանվորները։ Ի դեպ, ոչ տրամաբանական կրճատումներից բացի, կրճատվել են նաև մի շարք ՊՆ աշխատակիցների աշխատավարձերը՝ մոտ 25-30 հազար դրամի չափով։ Սակայն, հիմա ՊՆ աշխատակիցներին առավել շատ հուզում Է այն հարցը, թե արդյոք տեղի ունեցած կադրային ջարդի և աշխատավարձի նվազեցման մասին տեղյակ Է պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը և ինչ Է պատրաստվում անել, քանի որ նախարարության շարքերում մարդիկ հայտնվել են հուսահատ վիճակում։ Ի վերջո, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույն այդ աշխատակիցներն անձնական տարբեր պատճառներով վարկեր ունեն բանկերում, որոնք վերցրել են այն հուսով, որ կկարողանան իրենց աշխատավարձով փակել, սակայն այսօր կամ գործազուրկ են մնացել, կամ էլ՝ ցածր աշխատավարձով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5815 դիտում
08:32 21-11-2015
Սուրիկ Խաչատրյանը չի վարձատրել Երևանում շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին. «Ժողովուրդ»
23734 դիտում
22:24 22-09-2017
Պատժամիջոցների պատանդները. ինչո՞ւ հայ բանվորներին այլևս ձեռնտու չէ Ռուսաստան մեկնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
610 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
853 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2185 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ